Վատիկանն արգելել է տանը պահել հանգուցյալների աճյունը
Վատիկանի իշխանությունները կաթոլիկներին տեղեկացրել են, որ այսուհետ դիակիզված հանգուցյալների աճյունը չի թույլատրվում ցրիվ տալ, բաժանել կամ տանը պահել, այլ, այն պետք է պահվի միայն Կաթոլիկ եկեղեցու հաստատած վայրերում: Այս մասին գրում է BBC-ն։
Փաստաթղթում, որն ըստ դոկտինի, ընդունել է վատիկանյան ժողովը, նշված է, որ թաղումը հանգուցյալներին երկնային աշխարհ ճանապարհելու ամենաաստվածահաճո ձևն է:
Նշվում է նաև, որ թաղումն ավելի լավ է արտացոլում հարության գաղափարը, սակայն դիահրկիզումը նույնպես թույլատրելի է։