Մոուրինյուն Ռունիին խորհուրդ է տվել նոր թիմ գտնել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հարձակվող Ուեյն Ռունիին խորհուրդ է տվել նոր թիմ գտնել: Պորտուգալացի մասնագետն ասել է, որ չի կարող ավագին երաշխավորել մշտական խաղային պրակտիկա: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալոբ Sun պարբերականին, որտեղ նրա բացակայության պաշտոնական պատճառ նշվում է մկանային վնասվածքը:
Նշվում է նաև, որ Ռունիի պայմանագիրը «Մանչեսթեր»-ի հետ ավարտվում է 2019 թվականին:
Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ռունիով այս պահին այլ ակումբ է հետաքրքրված: