Ֆրանսիայի Կալե քաղաքի փախստականների ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել
Խոշոր հրդեհ է բռնկվել՝ Ֆրանսիայի Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում: Ճամբարը նախօրեին սկսել էին ապամոնտաժել։ Ճամբարի վրա ծխի սև ամպ է կուտակվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ հոկտեմբերի 25-ի առավոտյան սկսվել էր միգրանտների կառուցած շինությունների ապամոնտաժումը։ Կամավորները շրջում են ճամբարում, որպեսզի համոզվեն, որ այնտեղ ոչ ոք չկա։
Փախստականների ճամբարի ապամոնտաժումից հետո ավելի քան 2.3 հազար ներգաղթյալի էին տարհանել, այդ թվում՝ 400 անչափահասի։ Ճամբարի հարվային հատվածը հանվել էր դեռևս գարնանը: Մասնավորապես, երբ մարտ ամսին սկսվել է ապամոնտաժման աշխատանքները, այն ոչ մեկ անգամ է հրդհվել: