Օդեսայում փոթորիկ է սպասվում (տեսանյութ)
Ուկրաինայի Օդեսա քաղաքում փոթորիկ է սպասվում: Այս մասին գրում է Segodnya.ua-ն՝ հղում տալով Ուկրաինայի հիդրոմետ ծառայությունը:
Նշվում է, որ Ազովի ծովի ջրերում, ինչպես նաև Սև ծովի հյուսիս-արևելյան հատվածում, նավահանգիստներում քամու արագությունը վայրկյանում կհասնի 25-30մ.-ի:
Սպասվում է, որ ալիքների բարձրությունը կհասնի 1.5 - 2 մետրի: