Ուկրաինայում աղջկա պատճառով հրաձգությունից հայ և վրացի են սպանվել (տեսանյութ)
Զապորոժիեի մարզի դատախազ Վալերի Ռոմանովը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին Ուկրաինայում՝ Մելիտոպոլ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ: Կա ևս 2 վիրավոր, ովքեր գտնվում են տեղի հիվանդնաոցի վերակենդանացման բաժանմունքում: Զոհվածներն են Զուրաբ Օնանիզին և հայ Սարգիս Բաղդասարյանը։ Այս մասին գրում է Newsvideo.su-ն:
«Երիտասարդները նախկինում դատապարտված չեն եղել և քրեական անցյալ չեն ունեցել: Հրաձգությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով»,-ասել է Ռոմանովը։
Հրաձգությանը մասնակցել է 6 մարդ: Նրանց ինքնությունը պարզ է: