Սամվել Ալեքսանյանը պետք է հարցաքննության կանչվի
Երեկ հայտնի դարձավ, որ «Լֆիկ Սամո»-ի սև գործերի նախկին մենեջերներից՝ «Ձկնկուլ» մականունով, սպանվել է Մոսկվայում։
Այս մարդը, որը ժամանակին լֆիկի բոլոր անօրինականություններին և տարբեր տեսակի զանցաքների կատարածուն էր և այդ աշխատանքի դիմաց լֆիկը նրան բիզնեսներ էր «փայ հանում», մի քանի ամիս առաջ ինքը հայտնվեց իր շեֆի թիրախում։ Ձկնկուլը նույնիսկ տեսախցիկի առջև պատմել է լրատվամիջոցներից մեկին, թե ինչպես է լֆիկը նրանից խլել իր բիզնեսները, որոնք ժամանակին իրենք հավանաբար խլել էին մեկ ուրիշից։
Բայց այստեղ ուշագրավն այն է, որ «Լֆիկ»-ի նախկին թիմակցի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ քրեական գործ էր հարուցել, սակայն նրա սպանությունից ընդամենը օրեր առաջ այն կարճվել էր։ Հաշվի առնելով լֆիկի և իր նախկին թիմակցի միջև այս բավականին աղմկահարույց կոնֆլիկտը Ձկնկուլ»-ի սպանության գործով լֆիկը առնվազն պետք է կանչվի հարցաքննության։ Հակառակ դեպքում ևս մեկ անգամ կապացուցվի մեր երկրում օրենքը չի տարածվում իշխանավորների վրա, իսկ իրավապահ մարմինները ծախու են։
Կարեն Համբարձումյան. ֆեյսբուք: