Մենք պետք է անկեղծ քննարկում ունենանք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին. Ուորլիք
Tert.am-ը գրում է. Մենք ողջունում ենք Ալիևի հայտարարությունը այն բանի համար, որ նա հարցը հանրայնացնում է քննարկման համար, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, համաձայն որի ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը, որին պատրաստ է գնալ Ադրբեջանը և որ դա համահունչ է Մինսկի խմբի միջնորդների առաջ քաշած առաջարկներին:
«Ես հասկանում եմ ձեր հարցը և դուք պետք է հասկանաք, որ կարգավորման բոլոր բաղադրիչները քննարկման փուլում են: Եվ մենք ցանկանում ենք ամբողջական և անկեղծ քննարկումներ ոչ միայն նախագահների և համանախագահների միջև, այլև մարդկանց հետ»,- ասել է Ուորլիքը Երևանում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մանրամասները՝ այստեղ: