Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողնեորի հարցերին, անդրադառձավ այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսյանյանը կապ ունի ռուսաստանաբնակ հայի սպանության մեջ։
Նրա խոսքով՝ եթե կա խնդիր, դրանով պետք է զբաղվեն իրավաբանները, այստեղ շոու անելու խնդիր չէ։
«Ես չէ, կամ մեր կուսակցությունը չէ, որ պետք է համապատասխան հայտարարություններով հանդես գանք: Եվ առհասարակ, պատգամավորններին խորհուրդ կտայի այս ամբիոնից ըստ էության ու կոնկրետ հարցերի մասին խոսեն»,-ասաց նա։
Նրա պնդմամաբ՝ իրավապահ մարմինները իրենց վրա դրված լիազորությունները շատ լավ գիտեն և ինքը չէ, որ պետք է ասի, թե նրանք ինչ պետք է անեն կամ չանեն:
Վերջինս նշեց, որ թեև Սամվել Ալեքսանյանը Հանրապետական կուսկացությունն է ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ ինքը պետք է գնահատական տա հայտարարություններին. «Նորից եմ կրկնում, քննություն կլինի և ամեն բան կպարզվի։ Մենք չէ, որ պետք է գնահատականներ տանք»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում: