«ԻՊ»-ն իր վրա է վերցրել Պակիստանի ուսումնական կենտրոնի վրա հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խումբը իր վրա է վերցրել Պակիստանում ոստիկանության ակադեմիայի վրա հարձակման ողջ պատասխանատվությունը, ինչի արդյունքում, ըստ վերջին տվյալների, 59 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հարձակման արդյունքում՝ վիրավորվել է ավելի քան 100 մարդ:
Տեղական իշխանությունները կարծում են, որ կատարվածի համար պատասխանատու է «Թալիբան» խմբավորման հետ կապված «Լաշքար-է-Ջանգվի» ահաբեկչական խումբը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալների հարձակումների հետևանքով 59 մարդ զոհվել է: