Քլինթոնի շտաբը շուրջ մեկ տարի Թրամփի շուրջ սկանդալ էր կառուցում
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին հայտնաբերել էր 1997թ.-ի մի գրություն, ըստ որի Դոնալդ Թրամփը իբր նսեմացնող մեկնաբանություններ է անում «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողի հասցեին: Այս մասին հաղորդում է Fox News- ը, որը այդ պատմության մասին տեղեկացել է «WikiLeaks»- ի հրպարակած նյութերից:
Սեպտեմբերին Քլինթոնը, մեղադրելով Թրամփին կանանց հասցեին արած վիրավորական հայտարարությունների համար, հիշատակել է մի դեպք, երբ հանրապետական մեծահարուստը Ալիսա Մաչադոյին` 1996թ.-ի Միսս Տիեզերին, անվանել է «միսս խոճկոր»:
Պարզվել է, որ այս դեպքը Քլինթոնի նախընտրական շտաբի անդամները քննարկել են նամակներում դեռևս 2015թ.-ի դեկտեմբերին` պատրաստելով 157-էջանոց նյութ: