«Երևան Ալկո» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել հեծանվորդին, այնուհետև բախվել կայանված Mercedes-ին. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. հոկտեմբերի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 66-ամյա Հարություն Հաբեշյանը իր անձնական օգտագործման «Դնեպր» մակնիշի ՕՕ 333 համարանիշի մոտոցիկլով Անդրանիկ և Սվաճյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երևանի բնակիչ, 75-ամյա Ժորա Սահակյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո մոտոցիկլավար Հ. Հաբեշյանը բախվել է մայթեզրի մոտ կայանված Երևանի բնակիչ, 63-ամյա Էդիկ Բաբայանին պատկանող Mercedes մակնիշի 35 ՏՎ 514 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթի հետևանքով հեծանվորդ Ժ. Սահակյանը ստացել է մարմնական վնասվածքներ, և նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 7 ենթակայանի N 74 խմբի բժիշկները:
Մանրամասները այստեղ: