Թաիլանդի հարավում պայթյուն է որոտացել. կա 15 վիրավոր
Թաիլանդի հարավում պայթյուն է որոտացել. կա 15 վիրավոր: Ինչպես նշում են տեղի իրավապահ մարմինները` վիրավորների թվում չորս երեխաներ կան:
Հարավային Թաիլանդի Փաթթանի մարզում պայթյուն է որոտացել գիշերային շուկայում, փոխանցում են տեղի լրատվամիջոցները` հղում անելով ոստիկանության տեղեկություններին:
Ըստ լրատվամիջոցների` միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել առնվազն 15 մարդ: Բոլորն էլ եղել են թագավորության քաղաքացիներ:
Հավելենք, որ Փաթթանի, Յալա, Նարաթհիվաթ մարզերում գործում են անջատողականներ, որոնք պարտիզանական պատերազմ են մղում ավելի քան մեկ տասնամյակ: Նրանք պահանջում են անկախություն Բանգկոկից: