Օբաման Թրամփին «անլուրջ մարդ» է անվանել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին «հիմնովին անլուրջ մարդ» է անվանել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ամերիկան մեծ երկիր է, այն կարող է ամեն բան հաղթահարել, սակայն, այն, ինչ Ամերիկան չի կարող թույլ տալ ցանկացած ժամանակ, այն է, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնի և միջազգային հարցերում մեր երկրի անունից խոսի հիմնովին հիմար մի մարդ»,-ասել է նա:
Նախագահը նաև համեմատել է Թրամփի բարոյականության չափանիշները և իր հանդուրժողականությունը այլ ժողովուրդների նկատմամբ:
Օբաման հավելել է, որ կարիք չկա բացատրելու, թե ինչու Թրամփը հարմար չէ նախագահի համար, քանի որ «ամեն անգամ, երբ նա պարզապես բացում է իր բերանը, դուք ստանում եք նոր ապացույցներ»: