Ավստրալիայի զվարճանքների այգում 4 մարդ է զոհվել
Ավստրալիայում ամենամեծ «Dreamworld» զվարճանքի այգում չորս մարդ է զոհվել ատրակցիոններից օգտելիս: Այս մասին հայտնում է «Բի-բի-սի»-ն:
Նշվում է, որ մահացածները եղել են երկու տղամարդ և երկու կին, ովքեր օգտվել են «Thunder River Rapids» խաղային ատրակցիոնից, որը արագահոս գետի տեսքով է:
Ներկա պահին այգու ղեկավարությունը որոշել է փակել զբոսայգու բոլոր ատրակցիոնները:
«Thunder River Rapids»-ը բացվել է 1986 թ.-ին: Այն թույլ է տալիս այցելուներին զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն կտրուկ շրջադարձերով: Սա ընտանեկան ատրակցիոն է, թույլատրվում է օգտվել երկու տարեկանից բարձր երեխաներին: