Պակիստանի ոստիկանության ակադեմիայի հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Պակիստանյան Քվեթթա քաղաքի ոստիկանական ակադեմիայի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Բժիշկները հայտնում են, որ 57 մարմիններ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ, 116 մարդ վիրավորվել է: Ըստ աղբյուրների` ուսումնական կենտրոնի վրա հարձակվածներից երեքը լիկվիդավցել են, մոտ 250 կուրսանտներ ազատ են արձակվել:
Ըստ ականատեսների` հարձակման ժամանակ կենտրոնից պայթյունի ձայներ են լսվել: Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր աղբյուրների, հարձակումն իրականացրել են հինգ կամ վեց գրոհայիններ:
Իշխանությունները կարծում են, որ կատարվածի հետ կապված է «Թալիբան» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում) խմբի հետ կապ ունեցող «Լաշկար-է Ջանգվին»: