Մոսուլից շուրջ 11 000 բնակիչ է հեռացել
Համաձայն՝ ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունների տվյալների՝ Իրաքի Մոսուլ քաղաքում սկսված ռազմական գործողությունների սկզբից տարհանված անձանց ընդհանուր թիվը հասել է 10 728-ի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը:
«Մոսուլում ռազմական գործողությունների սկզբից ներքին տեղահանության ենթարկվածների թիվը կազմել է 1788 ընտանիք կամ 10 728 մարդ` համաձայն հումանիտար կազմակերպությունների ընդհանուր տվյալների: Նրանցից 7428-ը մինչ այս պահը տեղահանված են», - ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հորդանանյան բաժանմունքի մամուլի քարտուղար Սքոթ Քրեյգը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը դեռևս հստակ տվյալներ չունի՝ կապված Մոսուլից Սիրիա տեղափոխվածների մասին: