Հայատառ միակ պապիրուսը, որը գտնվում է Փարիզի ազգային գրադարանում
Հայե՛ր, գիտե՞ք, որ գոյություն ունի հայատառ պապիրուս, որը գտնվում է Փարիզի ազգային գրադարանում։ Ենթադրվում է, որ նրա հայտնաբերման վայրը Եգիպտոսի հնագույն քաղաքներից մեկը համարվող Ֆայումն է: Պապիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն այն թվագրում են V-VII դարերով:
Դրա մասին 1892թ. հիշատակել է Ղևոնդ Ալիշանը` Վենետիկի «Բազմավեպ» ամսագրում: Փաստորեն, այդ գանձը հանդիսանում է աշխարհում հայերենով գրված եւ մեզ հասած ամենահին ձեռագիրը։
Հայե՛ր, գիտե՞ք, որ. ֆեյսբուք: