Ամենահին գորգը՝ կրկնակի (հայկական) հանգույցով և որդան կարմիրի առկայությամբ
Գորգարվեստին վերաբերող մեզ հայտնի ամենահայտնի նմուշը՝ Պազիրիկ կոչվող գորգն է։ Ք.ա. 5-րդ դարով թվագրվող արվեստի այս գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում:
Գորգը հայտնաբերած Սերգեյ Ռուդենկոն գտնում էր, որ այն գործվել է Արարատյան (Վանի) թագավորությունում: Գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը նույնպես արվեստի այս գլուխգործոցը վերագրում է հայկական մշակույթին։ Այդ տեսակետը հիմնավորվում է հատկապես գորգի՝ կրկնակի (հայկական) հանգույցով գործված լինելու և որդան կարմիրի առկայության փաստով, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։ Նրանք էլ խնամքով պահպանում են աշխարհի ամենահին գորգը։
Հայե՛ր, գիտե՞ք որ. ֆեյսբուք: