Ֆրանսիայում «Total» ընկերության գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Total» ընկերության նավթամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով Գոնֆրեվիլ համայնքում հինգ մարդ է տուժել։
«Normandie Actu» տեղական լրատվական գործակալությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել չանջատված գազատար խողովակի վրա վերանորոգման աշխատանքների անցկացման ժամանակ։
Ենթադրվում է, որ պայթյունի պատճառըը գազի արտահոսքն է եղել։