Հոկտեմբերի 5-ին վրաերթի ենթարկված Զեմֆիրա Առաքելյանը մահացել է
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1 շենքի դիմաց 1989 թ. ծնված Գեղամ Հ.-ն «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Զեմֆիրա Առաքելյանին, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 23-ին, ժամը 19-ին, Զեմֆիրա Առաքելյանը հիվանդանոց գիտակցության չգալով մահացել է: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: