Իրանը քննադատել է Թուրքիային և մեղադրել տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին խոսել է Մոսուլի գործողությանը Թուրքիայի մասնակցության մասին և քննադատել Թուրքիային, մեղադրելով վերջինիս՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ուրիշ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելն անընդունելի է: Այս մասին գրում է Diken.com.tr կայքը:
Նշվում է, որ Իրաքի խորհրդարանը դեռ հոկտեմբերի 4-ին որոշում էր ընդունել, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական ԶՈւ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈւ-ը կմասնակցի Մոսուլի ազատագրման գործողությանը: