ԵՄ-ն կործանման եզրին է. Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է, որ Եվրամիությունը «տուրբուլենտության գոտում» է հայտնվել, և նրան կործանում է սպառնում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալոբ Sueddeutsche Zeitung-ին:
Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ակնհայտ բաները, որոնք տասնամյակներ շարունակ սովորական էին ընկալվում, կասկածի տակ են հայտնվել: «Եթե մենք մոռանանք, թե ինչու է թանկ ԵՄ-ն, այն կմահանա»,- նշել է նախարարը և հավեվել, որ չի բացառվում, որ «աջ հայացքների պոպուլիստները կփորձեն օգտվել իրավիճակից»:
Գերմանիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ գերատեսչությունը պատրաստվում է հանրության հետ Եվրամիության և նրա հեռանկարների վերաբերյալ քննարկման նախագիծ գործարկել: «Մենք ցանկանում ենք քննադատություններ լսեսլ, որպեսզի հասկանանք՝ ինչ է ճիշտ Եվրոպայում և ինչը՝ ոչ»,-ասել է Շտայնմայերը: