254 կգ քաշով բրիտանուհուն ընկերը լքել է, երբ նա որոշել է նիհարել
23-ամյա բրիտանուհի Ջորջիա Դևիսին ընկերը լքել է, երբ 381 կգ կշռող աղջիկը որոշել է նիհարել: Դևիսն ավելի քան 5 տարի ակտիվորեն պայքարել է քաշի ավելցուկի դեմ և արդյունքում 127 կիլոգրամով նիհարել: Նրա ընկերոջը՝ Մեթյուին, դա դուր չի եկել: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով Mirror-ին:
Դեռևս 2008 թվականին 15-ամյա Դևիսը մի քանի անգամ ելույթ է ունեցել հեռուստաընկերությամբ և ասել, որ երազում է նիհարել: Նա ակտիվ կերպով զբաղվում է սպորտով, աշխատել որպես մաքրուհի՝ ֆիտնեսի սրահում: Դևիսի արտաքինը Մեթյուին ամենևին չի անհանգստացրել, նա պատրաստ էր նրան այնպիսին ընդունել, ինչպիսին նա կա: Սակայն, երբ բրիտանուհին սկսել է ակտիվորեն քաշ գցել, Մեթյուն սիրեցյալի հանդեպ հետաքրքրությունը կորցրել է: Նրա խոսքով՝ Դևիսը միայն առողջ կենսակերպի մասին էր խոսում, ինչն էլ դարձել է նրանց բաժանման պատճառը:
Բրիտանուհին չի ցանկանում բավարարվել ձեռք բերածով և պատրաստվում է հետագայում ևս նիհարել:
Նա առաջ է շարժվում «Հիմա ես ավելի շատ ժամանակ ունեմ ինձնով զբաղվելու» նշանաբանով: