Նոր Մոսկվայում՝ հայերի սպանության դեպքի վայրում, կոտրված դանակ, դիմակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութեր)
Ինչպես հայտնի է դարձել «РЕН ТВ»-ի լրագրողներին, Հայաստանի երկու քաղաքացիներին սպանելու դեպքի վայրում՝ Նոր Մոսկվայում գտնվող բնակարանում, հայտնաբերվել է 7 փամփուշտ, կոտրված դանակ, դիմակ:
Շենքի բնակարաններից մեկում հայտնաբարվել են ՀՀ երկու քաղաքացիների դիերը՝ հրազենային վնասվածքով: Հեռուստաընկերության աղբյուրները հաղորդում են, որ նրանք արտագնա աշխատանքի են մեկնել Մոսկվա: Նրանք դադարել են կապ պահպանել իրենց հարազատների հետ, վերջիններս էլ խուճապի են մատնվել: