Մալթայի օդանավակայանում ավիավթարի հետևանքով զոհվել է 5 մարդ
Մալթայի օդանավակայանում թռիչքից անմիջապես հետո կործանվել է թեթև շարժիչով ինքնաթիռ: Ինքնաթիռում եղել են 5 մարդ, որոնք էլ զոհվել են: Այդ մասին հայտնում է Airlive-ը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 24-ին: Ինքնաթիռն ուղևորվում էր Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Միսրատա քաղաք: Թռիչքից հետո այն գետնին է ընկել ու այրվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները:
Այժմ օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:
Նշվում է, որ վթարված ինքնաթիռը ամերիկյան արտադրության «Fairchild Swearingen Metroliner SA227-AT» ինքնաթիռն էր: