Խոշոր ավտովթար Արմավիրում. կան վիրավորներ. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է` Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Արեշ 4-րդ փողոցի բնակիչ, 70-ամյա Ալեքսանդր Գալստյանի վարած «Վազ 2106» մակնիշի 34 QA 445 համարանիշի և «Mercedes Benz» մակնիշի 12 AN 112 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «06»-ի վարորդ Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 4-րդ փողոցի բնակիչներ, 62-ամյա Անահիտ Մկրտչյանը, 4-ամյա Անահիտ Գալստյանը և Երևան քաղաքի Չարենցի 24 շենքի բնակիչ, 20-ամյա Արմինե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։
Մանրամասները` այստեղ: