Կալեի փախստականների ճամբարում կողոպտել են գերմանացի լրագրղներին
Ֆրանսիայի Կալե քաղաքի փախստականների ճամբարում երկու գերմանացի լրագրողներ դարձել են կողոպուտի զոհ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում կատարելով «Auberge Des Migrants» կամավորական կազմակերպության ներկայացուցչին:
«Գերմանիայից երկու լրագրողների, որոնք աշխատում էին ճամբարում, այս կեսօրին կողոպտել են ճամբարի բնակիչները»,- ասել է նա:
Նշվում է, որ լրագրողներից գողացել են նաև բջջային հեռախոսները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարել էր, որ պետք է «լիովին ապամոնտաժել» փախստականների ճամբարները, ինչը ինքնաբերաբար կատարվել է Կալե քաղաքի ծայրամասում: