Խոշոր ու շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.հոկտեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպքի Մոնթե Մելքոյան հատման հատվածում բախվել են Կարեն Հարությունյանի վարած Toyota մակնիշի 50 ZD 050 համարանիշի, Արմեն Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 55 MM 805 համարանիշի, Գևորգ Ոսկանյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 35 AA 500 համարանիշի, Արամ Պետրոսյանի վարած BMW մակնիշի 23 ՍՍ 050 համարանիշի, Գևորգ Գրիգորյանի վարած Opel մակնիշի 34 NM 593 համրանիշի և Արարատ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի 34 TT 099 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Չնայած նրան, որ վարորդներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք, սակայն հրաժարվեց բժշկական օգնությունից:
Մանրամասները՝ այստեղ: