Իտալիայում գտնվել են Վան Գոգի 14 տարի առաջ գողացված նկարները
Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի երկու նկար, որոնք գողացվել էին 14 տարի առաջ, նկարչի՝ Ամստերդամի թանգարանից: Այս մասին հայտնել է «Dutch News»-ը:
Նկարները գողացվել էին 2002 թվականին, գողերին ձերբակալել էին 2004 թվականին, սակայն նկարները չէին գտնվել:
Թանգարանի փորձագետները հաստատել են, որ գտնված նկարները բնօրինակներն են:
Նշվում է նաև, որ նկարները գտնվում են բավարար վիճակում, չնայած որոշ թերությունների: