Թայլանդում ահաբեկչություն է տեղի ունեցել
Թայլանդի հարավում ահաբեկչություն է իրականացվել: Պատանի նահանգում 2 ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 1 կին և վիրավորվել 7 մարդ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ահաբեկիչները հարձակումն իրականացրել են հինգշաբթի գիշերը բենզալցակայանում: Նրանք կրակել են 30-ամյա աշխատակցուհուն: Մինչ ոստիկանների ժամանելը ահաբեկիչները նաև 2 ռումբ են պայթեցրել:
Պայթյունի հետևանքով վիրավորների թվում ամերիկացի 2 կամավոր ոստիկաններ են գտնվում: