Հռոմի Պապը սկսում է իր այցելությունը Վրաստան և Ադրբեջան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 30-ին սկսում է եռօրյա այցը Վրաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնել է Haqqin.az-ը:
Այսօր ցերեկը Հռոմի Պապը ժամանելու է Թբիլիսի: Օդանավակայանում ողջույնի պաշտոնական արարողությունից հետո Պապը ուղևորվելու է նախագահական պալատ, որտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:
Այդ ամենից հետո նախագահական նստավայրի բակում Հռոմի պապն ու նախագահը ողջույնի խոսքով կդիմեն իշխանության, քաղաքացիական հասարակության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:
Հոկտեմբերի 1-ին Միխայիլ Մեսխայի անվան մարզադաշտում Պապը սուրբ պատարագ է մատուցելու, որից հետո հանդիպելու է վրացի կաթոլիկ հոգևորականների ու եկեղեցու սպասավորների հետ: