Իսրայելում ընթանում է Շիմոն Պերեսի հուղարկավորությունը (տեսանյութ)
Իսրայելում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի է ունենում Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորության արարողությունը: Այս մասին հայտնել է Newsru-Израиль-ը:
Սեպտեմբերի 30-ի առավոտյան սգո թափորը Կնեսեթի շենքից ուղևորվել է դեպի Հերցլի լեռը: Ոստիկանությունը արգելափակել է բոլոր փողոցների և մայրուղիների տեղաշարժը:
Անվտանգության ապահովման համար ներգրավված է 7 հազար ոստիկան, սահմանապահ ծառայության և բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները:
“@SkyNews: The funeral of former Israeli President Shimon Peres is underway in Jerusalem https://t.co/hGBCSbMC3G”
— Mike Walker (@New_Narrative) 30 сентября 2016 г.