Պակիստանի և Հնդկաստանի սահմանին դարձյալ թեժ է
Պակիստանի և Հնդկաստանի սահմանին դարձյալ թեժ է:
Չորեքշաբթի վաղ առավոտյան Պակիստանի և Հնդկաստանի սահմանագծի Կաշմիրի հատվածում բախումներ են գրանցվել:
Ըստ հնդկական կողմի տարածած տեղեկության՝ հնդկական օդուժը կետային հարվածներ է իրականացրել սահմանագծի պակիստանյան հատվածում, որոնց նպատակը եղել է այստեղ հիմնված իսլամական ահաբեկչական խմբավորումների ռազմաբազաների ոչնչացումը:
Այնուհետև ռազմական գործողությունների մեջ ներքաշվել են հնդկական զինուժի հատուկ ջոկատայինները, որոնց կողմից ոչնչացվել են 38 ահաբեկիչ, սպանվել են նաև պակիստանցի զինվորներ:
Սահմանի այդ հատվածում երկար ժամանակ է ինչ գործում են իսլամական ծայրահեղ արմատական կառույցներ և իրենց սահմանային ներթափանցումներով անհանգստացնում են Հնդկաստանին, և հնդկական կողմն էլ, ըստ էության, ունենալով տեղեկատվություն, ժամանակ առ ժամանակ գնում է հատուկ գործողությունների:
Սարգիս Գրիգորյան, Ֆեյսբուք: