Ադրբեջանը 5 անգամ կրճատել է իր ռազմական ծախսերը
Ադրբեջանը 5 անգամ կրճատել է իր ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ, այս տարի հարևան սուլթանությունը ընդամենը 1 միլիարդ է հատկացնելու իր պաշտպանական գերտեսչությանը նախորդ տարվա 5 միլիարդի փոխարեն։
Ադրբեջանական տնտեսության անկումը անդառնալի է, այդ ճգնաժամը անհնար է հաղթահարել գոնե մոտ ապագայում, քանի որ էներգետիկ պաշարների մեծ «ավելցուկ» կա ամբողջ աշխարհում, ինչը նշանակաում է, որ ադրբեջանական տնտեսական զարգացման միակ գրավական՝ նավթն ու գազը, դեռ երկար գնային հակառեկորդներ կսահմանեն ու կնվազեցնեն նավթադոլարների մուտքը այս երկիր։ Իսկ քանի որ Ադրբեջանը Հայաստանի պես կոռումպացված երկիր է, և ինչպես մեզ մոտ այնտեղ էլ կան պետության կողմից ստեղծված մենաշնորհներ, այս երկրում առողջ տնտեսական համակարգի մասին խոսք լինել անգամ չի կարող։
Այստեղից մնում է ենթադրել, որ ապրիլյան պատերազմը իրականում ադրբեջանական ռազմական ներուժի գագաթնակետներ, դրանից ավելի բարձր մակարդակի գործողություններ և նվաճումներ չի կարող ունենալ, քանի որ իր հույսը միայն գերժամանակակից և մեծ քանակությամբ զենքն է, որը գնելու համար նա այլևս առաջվանը չէ։
Սա, իհարկե, չի նշանակում, որ առաջնագծում իրավիճակը միշտ կայուն կլինի, իհարկե կլինեն նաև նյարդային ջղաձգումներ թշնամու կողմից, սակայն դրանց նպատակն այլև տարածքային նվաճումները չեն լինի, քանի որ այդ ներուժով Ադրբեջանը երբեք չի կարողանա մի քանի հեկտարից ավել առաջանալ։
Ամփոփելով, թշնամու անդառնալի տնտեսական անկումը պետք է նկատի ունենան մեր քաղաքական գործիչները՝ որևէ տարածքային զիջման չգնալ, քանի որ ինչպես սպառազինությունը, այնպես էլ դիվանագիտությունը Ադրբեջանն այլև չի կարող գնել։
Կարեն Համբարձումյան, Ֆեյսբուք: