Հակամարտող երկրների առաջնորդները դեռևս պատրաստ չեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ջոն Քերրի
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն առայժմ չենք կարող տեսնել: Այս մասին նա հայտնել է «The Atlantic and Aspen Institute»-ում հարցազրույցի ժամանակ:
ԱՄՆ-ի պետքարտուղարը, խոսելով սառեցված հակամարտությունների մասին անդրադառնում է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը. «Լեռնային Ղարաբաղի, Հայաստան-Ադրբեջան հակամարտության հանգուցալուծումը այժմ ամբողջովին հնարավոր չէ տեսնել, որովհետև առաջնորդները պատրաստ չեն, հակասությունները դրանում չեն»:
Քերրին նշել է, որ հակամարտության լուծման համար պետք է մարդկանց պատրաստել լուծման որոշակի տարբերակների համար: