Հրդեհ՝ Գերմանիայի հիվանդանոցներից մեկում. կա 2 զոհ
Գերմանիայի Բոխում քաղաքում՝ Բերգմանշեյլ համալսարանային հիվանդանոցում տեղի է ունեցել խոշոր հրդեհ: Հրդեհի արդյունքում մահացել է 2 մարդ: Այս մասին հայտնել է «SBS News»-ը:
Նշվում է, որ վիրավորվել է ամենաքիչը 15 մարդ:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ: