ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը Սևանում քաղաքական առևտրի է վերածվել
«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Սևանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն ի սկզբանե թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս Արտակ Վարդանյանի, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրացման վարպետ է։ Սակայն Վարդանյանը վերջերս ինքնաբացարկ է ներկայացրել։ Մեր տեղեկություններով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ականը հանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո, երբ հաղթի ՀՀԿ-ի թեկնածուն, փոխմարզպետի պաշտոնը հանձնեն ՀՅԴ-ականին։ Սևանում, արդեն տեղեկացրել ենք, բավական թեժ է, գործող քաղաքապետ, անցած ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ իշխանությունն առաջադրել է անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ՀՀԿ-ն և մասնավորապես Գեղարքունիքի մարզպետը Սևանում կենտրոնացրել են ողջ ռեսուրսը, որպեսզի ազատվեն գործող քադաքապետից»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։