Ավտովթար՝ Նորագավթում. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գերեզմանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Wolkswagen Vento» մակնիշի 19ՏՍ031 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անցորդ (տեղափոխել է սայլակ) Խ. Ա.-ին (ծնվ.1976թ.), ինչի հետևանքով Խ.Ա.-ը և ավտոմեքենայի ուղևոր Շ. Ա.-ը (ծնվ.1965թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր և միջին ծանրության: