Գիտնականները պարզել են ամուսնության համար ամենավատ օրը
«Գեղեցիկ ամսաթվերով» ամուսնություններն ավելի հաճախ են ավարտվում ամուսնալուծություններով: Այս մաիսն գրում է Dni.ru-ն:
Այս եզրակացությանն են հանգել Մելբուրնի համալսարանի գիտնականները: Ընտանիքի քանդման հավանականությունը, որը, օրինակ, գրանցվել է Սիրահարների տոնի օրը կամ 10.10.2019-ին, կազմում է 18-16 տոկոս:
Պատճառը, իհարկե, թվերի մոգական ազդեցությունը չէ հարաբերությունների վրա, այլ զույգերի հատուկ խառնվածքը, ովքեր ամուսնության համար նման «գեղեցիկ» օր են ընտրում: Պարզվում է, որ նրանք ավելի քիչ ընդհանուր բան ունեն, քան նրանք, ովքեր սովորական օրերն են ընտրում որպես ամուսնության օր:
Նման ռոմանտիկ զույգի մոտ հաճախ հարսնացուի և փեսացուի կրթական մակարդակները չեն համընկնում, կամ տարիքային մեծ տարբերություն է լինում: