Սիրիայում սպանվել է երեխային գլխատած ահաբեկիչը
«Նուրեդդին ազ-Զինկի» արմատական խմբավորման ահաբեկիչը, ով մահապատժի էր ենթարկել պաղեստինցի երեխային, սպանվել է Հալեպի հյուսիս-արևմուտքում: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Վերջին ահաբեկիչը, որը մահապատժի էր ենթարկել Աբդալա Իսսին, սպանվել է Հանդարաթ մտնելու ընթացքում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Օգոստոսին Հալեպի հարավ-արևմուտքում սպանվել էին երկու ահաբեկիչներ կառավարական ուժերի հարձակման ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը և ապստամբության մարտիկները կրկին ազատագրել են պաղեստինցի փախստականների Հանդարաթ ճամբարը: Առաջին անգամ այն ազատագրվել էր սեպտեմբերի 24-ին: