Ուժգին պայթյուն՝ Եգիպտոսի մայրաքաղաքում
Այսօր՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արևելյան հատվածում ուժգին պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ պայթել է ականապատված ավտոմեքենա: Այս մասին գրում է «Комсомольская правад»-ն:
Տեղական «Parlmany.com» կայքի տեղեկություններով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատնից 200 մետր հեռավորության վրա: Նա կարողացել է խուսափել վնասներից:
Փլուզումների և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: