Բանգլադեշում երեխա-ծերուկ է ծնվել
Բանգլադեշի հիվանդանոցներից մեկի բժիշկներին ապշեցրել է մի երեխայի ծնունդը, ով 80-ամյա ծերունու տեսք ունի: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Metro»-ին:
Երեխայի ամբողջ դեմքը ծածկված է կապույտ կնճիռներով, նա ունի ուռած աչքեր և հյուծված մարմին: Բժիշկները ախտորոշել են «պրոգերիա՝ գենետիկ հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը ենթադրում է օրգանիզմի վաղաժամ ծերացում»:
Երեխայի ծնողները, սակայն, երջանիկ են իրենց որդու ծնունդով, և նրանց ընդհանրապես չի մտահոգում երեխայի տեսքը: Տղայի հայրը հայտնել է, որ իրենք երեխային կընդունեն այնպիսին, ինչպիսին կա:
Այժմ նրանց տունը լի է այցելուներով, ովքեր ցանկանում են իրենց աչքով տեսնել երեխային: