Էդվարդ Նալբանդյանը կվերանշանակվի
Կառավարությունը հաջորդ նիստին լիարժեք ձևավորված կլինի և այլևս չեն լինի պաշտոնակատարներ:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Էդվարդ Նալբանդյանը կհամալրի վերանշանակված նախարարների ցանկը՝ վերանշանակվելով ՀՀ ԱԳ նախարար:
Հատկանշական է, որ ԱԳ նախարարության կայքում Էդվարդ Նալբանդյանի անվան դիմաց անգամ գրված չէ «պաշտոնակատար», այլ՝ «Էդվարդ Նալբանդյան Արտաքին գործերի նախարար»:
Ինչևէ, սա կլինի Էդվարդ Նալբանդյանի թվով 4-րդ վերանշանակումը` ԱԳ նախարարի պաշտոնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: