«iPhone 6»-ը պայթել է և լուրջ վնասվածք հասցրել բրիտանացուն
Բրիտանացի հեծանվորդ Գարեթ Քլիրը վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ իր «iPhone 6»-ը պայթել է ետևի գրպանում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին:
Սմարթֆոնի պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քլիրը ընկել է հեռախոսի վրա հեծանիվ վարելու ժամանակ:
Ընկնելուց հետք նա անմիջապես ծուխ է նկատվել, որը բարձրանում էր նրա շորտի հետևի գրպանից: Մի քանի վայրկյան հետո նա «այրող ցավ» է զգացել, քանի որ սմարթֆոնը պայթել է՝ նրան թողնելով առանց մաշկի մի քանի շերտի: «Ես բնազդաբար ցանկացա ազատվել հեռախոսից, սակայն այն այրեց իմ ձեռքերը: Փորձեցի հանել շորտս, սակայն այն ընկավ ոտքերից վրա»,- պատմել է բրիտանացին: Նրան շտապ բժշկական օգնություն է ցույց տրվել: