Ընդլայնում ենք բյուջեն, թալանողին՝ պահո՞ւմ
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար կուսակցություններից շատերը չափազանց մեծ ռեսուրսներ են ծախսում: Մի կողմ թողնենք քաղաքական ուժերի հաջողության հասնելու հնարավորությունը, ավելի կարևոր է, թե ո՞ւմ են առաջադրում որպես քաղաքապետի թեկնածու:
Վերջին շրջանում համայնքներում ընթանում են խոշորացման ծրագրեր, ավելանում են բյուջեները, ինչպես նաև տարվում է ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականություն: Բացի այդ պետությունը փորձում է կիրառել համայնքների համաչափ զարգացման ծրագրեր: Այո, լավ է, որ նման ծրագրեր կան, բայց միանշանակ պետք է վերանայել համայնքի ղեակավարների հարցը:
Այսօր շատ են մարդիկ, ովքեր նստած իրենց փափուկ աթոռներին կրծում են բյուջեն, իսկ համայնքներում փաստացի աշխատանք չի կատարվում: Հետևաբար խնդիրն այստեղ խորքային է: Եթե համայնքների բյուջեներն ընդլայնվում են, իսկ բյուջե թալանողները մնում իրենց տեղերում, ապա: Ի՞նչ արժեք ունեն այս փոփխոությունները:
Այդ շրջանակներում անհրաժեշտ է վերանայել «կառավարիչների» ցանկը և կատարել անհրաժեշտ փոփոխություններ, քանի որ գործող ղեկավարներից շատերը, չեն կարող քայլել իրականացվող բարեփոխումների գործընթացին զուգահեռ:
Լիլիթ Էնֆիաջյան. Ֆեյսբուք