Վահե Թորոսյանը նշանակվել է Ֆրանսիայում «Microsoft» ընկերության նախագահ
«Microsoft» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանը նշանակվել է «Մայքրոսոֆթ Ֆրանսիա» ընկերության նախագահ: Այս մասին հայտնում է «Horizon Weekly»-ն:
Ֆրանսիայում «Microsoft» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է՝ Վահե Թորոյանը այս տարվա հուլիսի 1-ից կատարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
«Ֆրանսիան հետազոտությունների և նորարարության, գիտելիքի և լավագույն ինժեներական ուսուցման երկիրն է, որը հզոր ձեռնարկատիրական էկոհամակարգ ունի:
Մեր թիմի հետ միասին մենք կամրապնդենք մեր հաճախորդների և գործընկերների վստահությունն ու կարագացնենք նրանց ներթափանցումը թվային տեխնոլոգիաների աշխարհ»,- նշել է Վահե Թորոսյանը: