Նոր պատյանը կլուծի «iPhone 7»-ի աուդիո-անհարմարությունները
Ամերիկյան «Fuze Cases» ընկերությունը ներկայացրել է «աշխարհի առաջին պատյանը «iPhone 7»-ի համար ներկառուցված «Lightning» ադապտերով՝ 3.5 միլիմետր աուդիոկցորդիչով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ծրագրավորողների կարծիքով՝ աքսեսուարը կօգնի լուծել անհարմարությունները, որոնք կապված են «Apple»-ի նոր սմարթֆոնի ականջակալների՝ միացման համար լարի բացակայության հետ:
Նորույթը կարելի է պատվիրել «Indiegogo» հարթակում՝ սկսած 50 դոլարից: Եթե ընկերությունը ֆինանսավորվի (դեռևս հավաքվել է 18 000 դոլար անհրաժեշտ 60 000-ից), առաքումները կսկսվեն դեկտեմբերից:
Պատյանի հաստությունը 5 միլիմետր է, քաշը՝ 28 գրամ: