Փարիզի ավտոսրահի նորույթները (տեսանյութեր)
Փարիզի ավտոսրահը բացվել է սեպտեմբերի 29-ին: Ցուցադրությունը երկու տարին մեկ է լինում: Ավտոարտադրողները ցուցադրել են 65 համաշխարհային պրեմիերաներ, իսկ ընդհանուր ներկայացված է 40 մակնիշի ավտոմեքենա: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Մասնակցել են «Ford», «Mazda», «Volvo», «Lamborghini», «Bentley», «Rolls-Royce» և «Aston Martin» ընկերությունները: