Տալի հուշամրցաշարում Լևոն Արոնյանը դարձյալ ոչ-ոքի խաղաց
Մոսկվայում տեղի ունեցող Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում մեկ օրվա հանգստից հետո անցկացվում է երրորդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ պարտիան ևս ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Մրցակիցը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերն էր: Արոնյանն ունի 1.5 միավոր:
Ընթացիկ առաջատարը Յան Նեպոմնյաշչին է: