Նոր «Volkswagen»-ը վարորդի կարիք չի ունենա
«Volkswagen» ընկերությունը Փարիզի ավտոսրահ է բերել էլեկտրոմեքենա՝ ավտոմատ կառավարմամբ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Մոդելը կոչվում է «I.D»: Այն ունի 170 ձիաուժ, պահուստային ընթացքը կազմում է 400-600 կիլոմետր:
Ավտոմեքենայի առանձնահատկություններից մեկը հատուկ մշակված անիվային դիսկերն են, որոնք փոքրացնում են օդի դիմադրությունը: Ավտոմեքենայի ներսի դիզայնը « Open Space»-ի հայեցակարգով է:
2016 թվականի հունիսին հայեցակարգը ներկայացվել է մինչև 2025 թվականը զարգացմանը: Շեշտը դրվում է էլեկտրական և առանց վարորդի տրանսպորտային միջոցների վրա: 10 տարուց այդպիսի մեքենաների թիվը կհասնի 30-ի: